Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

Ժամը 12-ից սկսվել է քննությունը։ Միջնորդությունը վերաբերում է Սամվել Կարապետյանի տնային կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելուն։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ դատարանը ընդմիջում է հայտարարել՝ մինչև 20։00-ն։

«Հիմքերն ու հիմնավորումները նույն բովադակությունն ունեն, ինչ կալանքի միջնորդության քննության ժամանակ, ուղղակի վերջում տնային կալանք բառն են օգտագործել։ Ինչու եմ սա վկայակոչում, որպեսզի հասկանաք, որ թե՛ յոթ ամիս տևած կալանքը, թե՛ երկու ամիս տևած տնային կալանքը ոչ մի հիմնավորում չունեն։

Պարզապես խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, ակնհայտ է։ Այս քրեական վարույթը պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ, այս միջնորդությունն այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930