Իրանի նախագահ Փեզեշքիանը մասնակցել է Թեհրանի փողոցներում զանգվածային միջոցառումներին

Իրանի նախագահ Մեզութ Պեզեշքիանն այսօր՝ մարտի 13–ին, դուրս է եկել և մասնակցում է Թեհրանի փողոցներում այսօրվա զանգվածային միջոցառումներին։

Փողոցում էր նաև Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Լարիջանին, ով ազատ շրջում է և հարցազրույցներ տալիս լրատվամիջոցներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ չնայած Իրանի տարբեր բնակավայրերի դեմ շարունակվող հարվածներին, Իրանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում այսօր տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ նշելու Ղոդսի օրը: Այս օրը նշվում է Ռամադանի վերջին ուրբաթ օրը, երբ մարդիկ Իրանում և այլ երկրներում դուրս են գալիս փողոց՝ ի նշան հրեական պետության դեմ պայքարում համերաշխության և միասնության:

Իրանից տարածված կադրերում երևում է՝ ինչպես են մարդիկ փողոց դուրս եկել, իրենց հետ բերել նույնիսկ մանկահասակ երեխաներին, բոլորի ձեռքին Իրանի և Պաղեստինի դրոշներն ե։ Ակցիաների մասնակիցները վանկարկում են հակաիսրայելական կոչեր:

Համացանցում նաև տարածվել է լուսանկար, որտեղ երևում է հատուկ պատ, որի վրա արյունոտ դպրոցական ուսապարկեր են և երեխաների հագուստ, դրանք պատկանում են հարձակման առաջին օրը Մինաբի աղջիկների դպրոցում զոհված երեխաներին:

Թեհրանում ընթացող հանրահավաքի մոտակայքում ուժգին պայթուններ են հնչել, սակայն հավաքի մասնակիցները չեն ցրվել, շարունակում են վանկարկել հակաիսրայելական կոչեր:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031