405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքի էջում տեսանյութ է տարածել, որում իր կարծիքն է ներկայացնում, թե ինչու է Մեսրոպ Մաշտոցը առաջինը թարգմանել Աստվածաշնչի Գիրք Առակացի առաջին նախադասությունը. «Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները…»:

«Ոչ մի գիտական հիմնավորում չկա, թե ինչու է հատկապես այդ կտորից սկսել Մեսրոպ Մաշտոցը հայերեն նոր տեքստի ստեղծումը:

Շատ եմ մտածել այդ մասին, և իմ եզրակացությունն այն է, որ 405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026 թվականին: Եվ մեր խնդիրն է, որ այդ խաչմերուկում կանգնած լինելով և մտածելով, մեր ճանապարհը շարունակենք այնպես, ինչպես պետք է շարունակենք, որպեսզի հետագայում «Ողբամ քեզ, Հայո՛ց աշխարհը» չգրվի»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930