Մեզ Ուկրաինայի օգնությունը պետք չէ՝ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար․ Թրամփ

Մեզ Ուկրաինայի օգնությունը պետք չէ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ուկրաինացիներն օգնում են ԱՄՆ-ին պաշտպանվել անօդաչու թռչող սարքերից։

«Մեզ նրանց օգնությունը պետք չէ անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համար։ Մենք անօդաչու թռչող սարքերի մասին ավելին գիտենք, քան որևէ մեկը։ Իրականում մենք ունենք աշխարհի լավագույն անօդաչու թռչող սարքերը»։

Թրամփը նաև նշել է, որ իր կարծիքով Ռուսաստանը օգնում է Իրանին։

«Կարծում եմ՝ նա կարող է մի փոքր օգնել նրանց։ Նա հավանաբար կարծում է, որ մենք օգնում ենք Ուկրաինային, այնպես չէ՞»,-նշել է ԱՄՆ նախագահը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031