«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու համակիրները այսօր անցկացրած բողոքի ակցիայի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռախոս նվիրեցին:
Կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը հեռախոսը թողեց Կառավարության շենքի դիմաց՝ խնդրելով անվտանգության աշխատակիցներին, որ փոխանցեն ՀՀ վարչապետին:
«Սովորական հեռախոս է, իր լիցքավորման սարքն էլ ենք դրել, որ հանկարծ լիցքավորելու խնդիր չլինի: Ինձ թվում է քարտ կգտնեն, եթե չգտնեն՝ կխնդրենք կապ հաստատեն, քարտ էլ կտանք: Ցանկանում ենք, որ այս հեռախոսով պարզապես այսօր ուղիղ եթեր մտնի ու ասի, որ Հայաստանում այլևս բոլորը գործեն օրենքի շրջանակներում և բանի տեղ չդնեն իր խոսքը, «զանգովի արդարադատություն» չլինի, ու հաղորդագրություններով էլ պաշտոնյաների աշխատանքից չազատեն: Այս հեռախոսը ոչ հայհոյանք է տարածում, ոչ կեղծ խոսք, լավ հեռախոս է, իրեն ասեք՝ թող օգտվի հեռախոսից, կարող է մեջից չարությունը անցնի»,- նշեց նա:





































