Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունը (ԵՄ), համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, մեկնարկում են կապիտալի շուկայի գործիքների կորպորատիվ թողարկողների աջակցության ծրագիր։ Կապիտալի շուկայի աջակցության ծրագիրը կհամալրի Էկոնոմիկայի նախարարության կողմից պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկողների համար տրամադրվող շարունակական ֆինանսական խթանները։
ԵՄ-ՎԶԲ Կպիտալի շուկաների աջակցության ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է որպես կապիտալի շուկաների գործիքների կորպորատիվ թողարկողների կարողությունների զարգացման և աջակցության նախաձեռնություն՝ կրթական համաժողովի ձևաչափով, որտեղ տեղի ունեցավ պանելային քննարկում Հայաստանի կապիտալի շուկայում վերջերս պարտատոմսեր թողարկած կորպորացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Ծրագիրը կապահովի կարողությունների զարգացում և աջակցություն թողարկումների նախապատրաստման գործում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական խթաններ ընտրված կորպորացիաների համար: Կապիտալի շուկայի գործիքների բոլոր պոտենցիալ թողարկողներին խրախուսվում է դիմել, այդ թվում՝ եթե նրանք մտադիր են օգտվել Էկոնոմիկայի նախարարության խթաններից: Ընտրված կորպորացիաները կստանան անհատական խորհրդատվություն, որպեսզի պահանջներին համապատասխանելու դեպքում կարողնանա օգտվել երկու ծրագրերից էլ: Ծրագրերի համատեղ կառուցվածքը ավելի մանրամասն բացատրված է ստորև բերված գծապատկերում:
Կապիտալի շուկաների ծրագրի նպատակն է օգնել Հայաստանի կապիտալի շուկայի գործիքներ՝ այդ թվում պարտատոմսեր և բաժնետոմսեր կորպորատիվ թողարկողներին՝ անհատականացված կարողությունների զարգացման և թողարկման հետ կապված ծախսերի դրամաշնորհային համաֆինանսավորման միջոցով:
Ծրագրին մասնակցությունը բաց է Հայաստանի բոլոր տեղաբաշխողների համար, իսկ շահառու թողարկողների ընտրությունը կկատարվի թափանցիկ չափանիշների հիմունքներով։ Ծրագրի ընդհանուր ռազմավարական նպատակը Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման խթանումն է։ Մասնավորապես, այն կներառի՝ կրթակամ մեխանիզմի մշակում՝ կապիտալի շուկաների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը նպաստելու համար։ Խթանման մեխանիզմի մշակում՝ ընտրված ընկերություններին կապիտալի շուկա մուտք գործելու հարցում աջակցելու համար։ Համաֆինանսավորման մեխանիզմի ներդրում՝ կապիտալի շուկայում ֆինանսավորում ստանալու հետ կապված ծախսերի համաֆինանսավորում ընտրված ընկերությունների համար։ Այս ծրագրի իրականացնողներն են Ամերիա խորհրդատվական ծառայությունն ու վրացական հայտնի Գալթ և Թագալթ ընկերությունը, որը կարևոր դերակատարում է ունեցել Վրաստանում նմանատիպ ծրագրի իրականացման գործում:
Ծրագրին դիմողների գրանցումը կմեկնարկի 2025 թվականի հունիսի 9-ին։ Բոլոր հետաքրքրված ընկերությունները կարող են այցելել ծրագրի կայք ՝cms-armenia.ebrd.com հասցեով եւ դիմել։
Ծրագրի կարողությունների զարգացման առաջին միջոցառումը տեղի ունեցավ մայիսի 29-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում (Ամիրյան 1): Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի համատեղ ծրագրի, ինչպես նաև Էկոնոմիկայի նախարարության կողմից կապիտալի շուկայի թողարկողներին պետական աջակցության միջոցով համատեղ տրամադրվող աջակցության վերաբերյալ մանրամասներ:
Կրթական գործունեություն
Առաջին կոնֆերանս՝ կապիտալի շուկաներ, նախապատրաստում և հաստատում
Հայտի ուղարկում
Ով կարող է դիմել
ցանկացած հանրային արժեթղթեր
Բացառությամբ հետևյալ ոլորտների՝բանկեր, ընկերություններ, որոնք գործունեություն են ծավալում ՎԶԵԲ-ի սոցիալական և բնապահպանական բացառման ցուցակում (այն է՝ ծխախոտ, թունդ ալկոհոլ, զենքեր, խաղամոլություն)
Այլ ֆինանսական կազմակերպությունները կարող են դիմել
Ծրագրի մասնակիցների վերլուծություն
Առաջնահերթություն
առաջին թողարկումներ
բաժնետոմսերի թողարկում
GSS + թղարկումներ (կանաչ, սոցիալական և կայուն)
Վեբինարներ և կոնֆերանսներ
Հաղթողների ընտրություն հանձնաժողովի կողմից
Հանձնաժողովում են ՎԶԵԲ-ը, Էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկը, Հայաստանի ֆոնդային բորսան, Ֆինարմը և ինստիտուցիոնալ ներդնողները:
Ընտրության հիմնական չափանիշներ
թողարկման հավանականություն
ֆինանսական պրոֆիլ
բիզնես պրոֆիլ
կորպորատիվ կառավարում
իրավական պատրաստություն
CMS հաղթողի ֆինանսավորում
Պետական աջակցության չափանիշներին համապատասխանող ընկերությունները իրենց դիմումի արդյունքում կստանան աջակցություն։ Կառավարական աջակցությունը նախատեսվում է մինչև 2026թ․ մարտի 1-ը:
Դրամաշնորհների ֆինանսավորման տիրույթ
25 — 75 հազար եվրո
11 — 33 միլիոն դրամ
Դրամաշնորհների ֆինանսավորման չափանիշներ. առաջին անգամ թողարկողները, բաժնետոմսերի թողարկողները և GSS+ թողարկողները կստանան բոնուսային դրամաշնորհներ
Ընտրված թեկնածուների համար հարմարեցված խորհրդատվություն