Պաշտոնյան հայ վարորդներին կոչ է արել ավելի պատասխանատու լինել գազաբալոնների հարցում

Եթե ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կամ դրանց վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրումը չեն իրականացվում պատշաճ կերպով, սակայն տվյալները միևնույն ժամանակ ներմուծվում են համակարգ, նշանակում է՝ դա տեղի է ունենում անբարեխիղճ գործարարների և քաղաքացիների փոխադարձ համաձայնությամբ։ Այս մասին մարտի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների բաժնի պետ Արայիկ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ գերատեսչությունը մտադիր է խստացնել գործարարների գործունեության նկատմամբ վերահսկողությունը և պատժամիջոցներ սկսել խախտումների հայտնաբերման դեպքում։ «Ցանկանում եմ նաև դիմել մեր վարորդներին՝ կոչ անելով ավելի լուրջ վերաբերվել վկայագրման գործընթացին, քանի որ գազաբալոններն այնպիսի սարքավորումներ են, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել», — նշել է Ստեփանյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ վարորդները վճարում են լիցենզավորված կազմակերպություններին ծառայությունների մատուցման համար։ Հետևաբար, նրանք պետք է պահանջեն սպասարկման պատշաճ որակ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031