Վրաստանը հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից է. աճում է նաև Վրաստանից ՀՀ զբոսաշրջիկների թիվը. Փաշինյան

Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա և շարունակում է մնալ ամենասիրված ուղղություններից մեկը և մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից այցելությունները Վրաստան աճում են։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ երկկողմ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15–րդ նիստի արդյունքներն ամփոփող հայտարարությունների ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միևնույն ժամանակ ուրախ ենք տեսնել, որ Վրաստանից Հայաստան այցելությունները աճում են, և սա շատ կարևոր է նաև մեր կարևոր արտահայտություն է մեր քաղաքական ակտիվ համագործակցության։

Մենք համագործակցում ենք մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, տնտեսության ոլորտում, կրթության ոլորտում, գիտության ոլորտում։ Մեր նախարարները այսօր հնարավորություն ունեցան կիսելու նաև նախորդող շրջանի փորձառությունը»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031