Skip to main content

ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել Լավանդայի Արայիկին վարձակալությամբ տրված՝ Սևանա լճի հողատարածքը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր հասցեագրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2004 թվականի դեկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև կնքված՝ բացարձակ նիշից ցածր տարածքում գտնվող 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և ֆիզիկական անձը համատեղ դիմում են ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ:

Կադաստրի կոմիտեի 2026 թվականի օգոստոսի 19-ին տրամադրած տեղեկանքի համաձայն՝ 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է:

21 միլիոն 186 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31