Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ փակ քվեարկության արդյունքները:
Վիլեն Գաբրիելյանն ընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 10 դեմ:
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:
Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 28 դեմ:
Բաբկեն Թունյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 անվավեր:
Սիսակ Գաբրիելյանն ընտրվեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 61 կողմ, 2 դեմ:
Լիլիթ Գալստյանն ընտրվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 54 կողմ, 47 դեմ:
Լուսինե Բադալյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:
Նազելի Բաղդասարյանն ընտրվեց ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:
Տրդատ Սարգսյանն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ:






































