Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի վերջին բռնկման ընթացքում ախտահարվածների թիվը հասել է 5021-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԿԴՀ առողջապահության նախարարությանը։Ներկայիս բռնկման ընթացքում էբոլայից մահացածների թիվը կազմում է 2378։ Մահացությունը հասնում է 47,3%-ի։Մայիսի 15-ին ԿԴՀ-ում և Ուգանդայում սկսված բռնկումն արդեն դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում այդ հիվանդության դիտարկումերի ամբողջ պատմության ընթացքում։ Տենդն արձանագրվել է Կոնգոյի վեց նահանգում, դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։Բռնկման հարուցիչը Բունդիբուջիո հազվագյուտ վիրուսն է, որի դեմ պատվաստանյութը դեռ նոր է կլինիկական փորձարկումներ անցնում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԿԴՀ-ում էբոլայի բռնկմանը տվել է հանրային առողջապահության բնագավառում արտակարգ դրության կարգավիճակ, որն ունի միջազգային նշանակություն։Էբոլայի ամենախոշոր բռնկումը տեղի է ունեցել 2014-2016 թվականներին Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեայի, Լիբերիայի և Սիեռա Լեոնի տարածքում: Մահացածների թիվն այն ժամանակ գերազանցել է 11 000-ը: Էբոլա վիրուսը մարդկանց է փոխանցվում վայրի կենդանիներից: Մարդու վարակման առաջին դեպքը գրանցվել է այժմյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 1976 թվականին: ԿԴՀ-ում էբոլայի ներկայիս բռնկումը թվով 17-րդն է:






































