Skip to main content

Փաշինյանն ու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը մտքեր են փոխանակել TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Այս մասին հայտնում են Կառավարությունից:

Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացումը և նշել, որ վերջին շրջանում այն կրում է դինամիկ բնույթ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկկողմ փոխգործակցության հարուստ օրակարգի հետևողական առաջմղման անհրաժեշտությունը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ–ԱՄՆ կապերը կշարունակեն ընդլայնվել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում։

Աբրահամ Համադեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել երկխոսության զարգացումը նաև խորհրդարանական ձևաչափով։ Վերջինս անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը և այդ գործում ընդգծել վարչապետ Փաշինյանի անձնական դերն ու հետևողականությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների, ինչպես նաև TRIPP նախագծի իրականացման ընթացքին վերաբերող հարցերի շուրջ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31