Skip to main content

Վրաստանը բավարարել է Հայաստանի միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Հ.-ն, ով մեղադրվում է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող առարկա ձեռք բերելու և կրելու, կալանավորված անձի կողմից փախուստի և պետական սահմանն ապօրինի հատելու համար` հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին: Այս մասին NEWS.am–ին հայտնում են Դատախազությունից:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Հ.-ի տեղափոխումը Երևան:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930