Ինդոնեզական Ֆլորես կղզում տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 54-ի, հայտնում է The Independent-ը։
Իշխանությունները զգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել։
5,9 մագնիտուդով ուժգին հետցնցումը տեղի ունեցել այն պահին, երբ բնակիչները նշում էին Ինդոնեզիայի Անկախության 81-ամյակը․ շաբաթ օրվանից ի վեր գրանցվել է շուրջ 1000 ցնցում։
Առնվազն 135 մարդ վիրավորվել է, վնասվել է ավելի քան 1300 տուն, իսկ շուրջ 5000 բնակիչ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում՝ հայտարարված 14-օրյա արտակարգ դրության շրջանակում։
Փրկարարական աշխատանքներին լուրջ խոչընդոտում են էլեկտրաէներգիայի անջատումները, կապի խափանումներն ու հիմնական ճանապարհները փակած փլուզումները։
Աղետի գոտի է ուղարկվել ավելի քան 3500 զինծառայող ու ոստիկանության աշխատակից, ինչպես նաև 275 տոննա հումանիտար օգնություն։






































