Skip to main content

Քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրիի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ

Օգոստոսի 16-ին՝ ժամը 16:33-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր, որ քամու և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Գյումրի քաղաքի մի շարք հասցեների նկուղներ, բակային հատվածներ, կոտրվել ծառի ճյուղեր և թեքվել էլեկտրասյուն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

Փրկարարները, օպերատիվ արձագանքելով բոլոր դեպքերին, իրականացրել են տարածքների սահմանազատման, մոտոպոմպերի միջոցով նկուղներից, բակային հատվածներից ջրահեռացման (ընդհանուր մոտ 85 խմ), ինչպես նաև կոտրված ճյուղերի մասնատման և հեռացման աշխատանքներ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31