Skip to main content

Իրանի դեմ պատերազմի հետևանքով աշխարհը կորցրել է 2.6 միլիարդ բարել նավթ․ Saudi Aramco-ի ղեկավար

Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր համաշխարհային շուկան կորցրել է ավելի քան 2,6 մլրդ բարել նավթ։ Այդ մասին հայտարարել է Saudi Aramco-ի ղեկավարությունը՝ նշելով, որ համաշխարհային պաշարների վրա ճնշումը շարունակում է աճել։

Reuters-ի տվյալներով՝ այս ծավալը համարժեք է պատերազմի նախօրեին աշխարհում սպառվող նավթի շուրջ 25 օրվա պահանջարկին։ Հաշվարկը հիմնված է օրական մոտ 103 մլն բարել համաշխարհային սպառման ցուցանիշի վրա։

Reuters-ը նշում է, որ կուտակային ծավալով սա 1979 թվականի Իրանական հեղափոխությունից ի վեր նավթի մատակարարման ամենախոշոր խափանումներից մեկն է։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930