Skip to main content

Կասեցվել է «Ա․Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը․ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը քաղաքացու դիմում-բողոքի հիման վրա իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկ գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Ա․ Ա․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (ք․ Երևան, Թբիլիսյան խճ․ 22/15)։

Իրականացված ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել է հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպք։ Մասնավորապես՝ սպառողին 10 լիտր վառելիք տրամադրելու դեպքում փաստացի տրամադրվել է 8․430 լիտր՝ արձանագրվել է 1․570 լիտրի թերլիցքավորում։

Վերահսկողական գործողությունների արդյունքում հաստատվել է նաև տնտեսվարողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստը։

Հայտնաբերված խախտումների հիմքով իրականացվել է լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի կապարակնքում՝ մինչև խախտումների վերացումը։

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31