Skip to main content

Կեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել. տեսանյութ

Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հուլիսի 23-ին հերթական բացահայտումն է արել։ Ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել՝ Քննչական կոմիտեի գործընկերների հետ իրականացնելով անակնկալ խուզարկություն։ Հայտնաբերվել և առգրավվել են նախաքննության համար էական նշանակություն ունեցող ապացուցողական տեղեկություններ։

«Կազմակերպության անդամները, ներկայանալով որպես ԱՄՆ-ում բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցներ, ձեռք են բերել տնտեսվարողների վստահությունը և ուղեբեռները տեղափոխել այլ վայր։ Հետագայում հափշտակված ուղեբեռը վաճառվել է, իսկ ֆինանսական միջոցները փոխանցվել հանցավոր կազմակերպության անդամների հաշվեհամարներին և փոխակերպվել տարբեր կրիպտոակտիվների»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31