Skip to main content

Քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել է բանակային խաղերի ռեկորդ սահմանած քննիչին

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Նազելի Սարգսյանին, ով ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող 4-րդ բանակային խաղերի ժամանակ հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգով մարզաձևում զբաղեցրել է առաջին տեղը՝ սահմանելով բանակային խաղերի ռեկորդ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Արթուր Պողոսյանը շնորհավորել է ավագ քննիչին՝ պարգևատրելով հուշանվեր-ժամացույցով, և ընդգծել, որ այդ հաղթանակը աշխատասիրության և կարգապահության արդյունք է:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930