Skip to main content

Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից վերածվել է տրանզիտի և միգրանտներ ընդունող երկրի. Արմեն Ղազարյան

Հայաստանը միգրանտներ ուղարկող երկրից վերածվել է տրանզիտի և միգրանտներ ընդունող երկրի։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։«Վերոնշյալ միտումը պահպանվում է և ինչ-որ իմաստով թափ է հավաքում, իսկ երկրորդ կարևորագույն միտումն այն է, որ օտարերկրացիների կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աճել է։ Այս միտումը ևս պահպանվում է, և մենք դրա արդյուքները տեսնում ենք նաև 2026 թվականի առաջին կիսամյակի վիճակագրական պատկերում»,- ասաց բանախոսը։Ղազարյանը նշեց, որ ՆԳ նախարարությունը նախաձեռնել է միգրացիայի ոլորտի ռազմավարության մշակում և վերանայում։«Նախկինում նույնպես Հայաստանն ունեցել է միգրացիոն ոլորտի ռազմավարություններ, սակայն այժմ համալիր վերանայում է իրականացվում և առաջին անգամ ռազմավարության մեջ դիտարկվում է այնպիսի կարևոր ոլորտ, ինչպիսին է քաղաքացիությունը։ Նախկին բոլոր ռազմավարական փաստաթղթերում քաղաքացիության մասով առկա են որոշակի բացեր, հետևաբար առաջին անգամ վերանայվում են քաղաքացիության ինստիտուտի հանդեպ մոտեցումները»,- ասաց ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31