Skip to main content

Վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ շատ ավելի դրական արդյունքներ կունենանք․ Ղազարյան

Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում մինչև տարեվերջ Հայաստանը կարող է ավելի դրական արդյունքներ արձանագրել։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

«Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մասով կարող եմ ասել, որ մենք ակտիվ աշխատանքային փուլում ենք։ Մայիսին ստացել ենք գործողությունների ծրագրի իրականացման առաջին առաջընթացի զեկույցը։ Զեկույցը բավական դրական է գնահատել այդ ուղղությամբ Հայաստանի կատարած քայլերը»,- ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանին ներկայացվել է 53 առաջարկություն, որոնք նախատեսված են հետագա աշխատանքների իրականացման համար։

«Դրա շրջանակում մենք 117 գործողություն ենք մշակել, կեսից ավելին արդեն կատարված է»,- նշել է փոխնախարարը։

Ղազարյանի խոսքով՝ գնահատականներն ու առաջարկությունները վերաբերում են վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջին փուլին, որն ընդգրկում է օրենսդրության և քաղաքականության մշակման ուղղությունները։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31