Skip to main content

ԱԺ նախագահն Էդգար Ղազարյանից արձագանք ակնկալեց նախորդ օրվա միջադեպի վերաբերյալ. պատգամավորը հղում արեց ԱԺ կանոնակարգին

Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 14-ի նիստում դիմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանին՝ հարցնելով, թե արդյոք վերջինս ասելիք ունի նախորդ օրվա միջադեպի վերաբերյալ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազարյանը պատասխանեց, որ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։Ռուբինյանը նույն հարցն ուղղեց նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։ Բացասական պատասխան ստանալուց հետո ԱԺ նախագահը հայտարարեց․ «Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը»։Օգոստոսի 13-ին Ազգային ժողովում Էդգար Ղազարյանի ելույթից հետո իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև վիճաբանություն էր ծավալվել։ Միջադեպը տեղի էր ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկման ժամանակ։Ղազարյանի՝ իշխանական պատգամավորներին ուղղված վիրավորական արտահայտությունից հետո նիստը 20 րոպեով ընդմիջվել էր։ Բանավեճը շարունակվել էր խորհրդարանի միջանցքում, սակայն ֆիզիկական բախում չէր գրանցվել։Նիստի վերսկսումից հետո Ռուբինյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ակնկալում է Ղազարյանի ներողությունը։ Նարեկ Կարապետյանն էլ Ղազարյանի արտահայտությունը գնահատել էր որպես բարեվարքության նորմի խախտում՝ նշելով, որ խմբակցությունը հետագա քայլերը կքննարկի իր նիստում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930