Skip to main content

ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիա թռչող անօդաչուն

ՆԱՏՕ-ի կործանիչներն օգոստոսի 14-ի վաղ առավոտյան Լատվիայում խոցել են երկրի սահմանը հատող անօդաչուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով Լատվիայի ազգային զինված ուժերին։«Անօդաչուն խոցվել է Բալվիի երկրամասի Ռուգայի երկնքում՝ մեծ բարձրության վրա», — Լատվիայի հեռուստատեսությանը հայտնել է Ազգային զինված ուժերի միացյալ շտաբի ներկայացուցիչ Իվետա Բերզինյան։Անօդաչուն Լատվիայի օդային տարածքում է հայտնվել ռուսական ՀՕՊ ռադիոէլեկտրոնային միջոցների ազդեցության արդյունքում, կարծում են զինվորականները։ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության առաքելության կործանիչներն օդ են բարձրացել հանրապետության օդային տարածք ներթափանցման սպառնալիքի կապակցությամբ։ Սպառնալիքի մասին ծանուցումը տարածվել է Լատվիայի մի քանի տարածաշրջանում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930