Skip to main content

Իսպանիայում Արեգակի խավարումից հետո բուժօգնության է դիմել ավելի քան 530 մարդ

Իսպանիայում ավելի քան 530 մարդ դիմել է բժշկական օգնության Արեգակի լրիվ խավարումից հետո, որը հնարավոր էր դիտել թագավորության մայրցամաքային մասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Europa Press գործակալությունը:Դիմումների զգալի մասը կապված է եղել խավարումը դիտելուց հետո աչքերի հետ կապված խնդիրների հետ։ Արձանագրվել են նաև թեթև գլխապտույտի և ջերմային հարվածի դեպքեր, սակայն հոսպիտալացում պահանջող ոչ մի լուրջ դեպք չի գրանցվել։Օգոստոսի 12-ի երեկոյան Իսպանիայում հնարավոր է եղել դիտել ավելի քան մեկ դարի ընթացքում Արեգակի առաջին լրիվ խավարումը, որը տեսանելի էր Պիրենեյան թերակղզուց: Այս երևույթն անվտանգ վայելելու համար թագավորության բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել կրել հավաստագրված ակնոցներ:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31