Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արթուր Լյուկմանովին նշանակել է Ռուսաստանի դեսպան Եգիպտոսում։ Բացի այդ, Լյուկմանովը համատեղությամբ կդառնա նաև Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ), տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։
Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են իրավական ակտերի պաշտոնական պորտալում։
2023 թվականից Լյուկմանովը ղեկավարում էր Ռուսաստանի ԱԳՆ միջազգային տեղեկատվական անվտանգության վարչությունը, ինչպես նաև զբաղեցնում էր նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնը տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության հարցերով։
Ռուսաստանի նախորդ դեսպանը Եգիպտոսում և մշտական ներկայացուցիչը ԱՊԼ-ում Գեորգի Բորիսենկոն այդ պաշտոնները զբաղեցրել է 2020-ից 2026 թվականներին։ Փետրվարի 20-ին Պուտինը նրան ազատել է պաշտոնից և նշանակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ։






































