Skip to main content

Երևանում բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. վերջինն էլ կոտրել է վճարային տերմինալը, մի քանի աղբամաններ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա – Ներսիսյան Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են Tesla և Kia մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Tesla-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել ճանապարհին տեղադրված քաղաքապետարանի Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության կողմից տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, որ Tesla-ի վարորդը դատախազ է։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31