Skip to main content

«Լանս»-ը՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող

Ֆրանսիայի գործող չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ն Ֆրանսիայի Սուպերգավաթի հանդիպմանը 0-1 հաշվով պարտվեց «Լանսին»։

Հանդիպման միակ գոլը խփեց Ֆլորիան Տովենը 32-րդ րոպեին։ 39-րդ րոպեին «Լանսը» մնաց տասը հոգով, այն բանից հետո, երբ Կիլիան Անտոնիոն հեռացվեց խաղադաշտից, իսկ 86-րդ րոպեին թիմերը կրկին հավասարեցրին ֆուտբոլիստների քանակը, երբ Նունո Մենդեսը ստացավ կարմիր քարտ։

Անցյալ մրցաշրջանում Լուիս Էնրիկեի թիմը նվաճեց Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը՝ 34 տուրում վաստակելով 76 միավոր։ «Լանսը» վաստակեց 70 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930