Այսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 00։15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, Վեդիի կամրջի մոտ «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին։
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, 2 հոգի՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով 5 վիրավորներից 2-ը օտարերկրացիներ են։






































