Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Ժամը 13:00-ի սահմաններում Ազատության պողոտայում հողաշերտի տակով անցկացված ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է շպրտվում՝ հասնելով ճանապարհի երթևեկելի գոտի, ինչը ուրախացրել է վարորդներին, ովքեր նշում են, թե քաղաքապետարանի բարձր հովանու ներքո Երևանում բացվել է անվճար «Լվա ինքդ» ավտոլվացման կետ», — գրել է Shamshyan.com-ը։
Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, ինչպես նաև «Վեոլիա ջուր» ընկերությունից, որպեսզի վնասված խողովակը նորոգեն։
Իսկ վնասված խողովակից խմելու ջո՞ւր է դուրս թափվում, թե՞ ոռոգման, այս պահին պարզվում է։
Հավաքված քաղաքացիների մեծ մասը նշել է, որ խմելու ջուր է։






































