Skip to main content

Խոշոր ավտովթար Երևանում․ «BMW»-ի վարորդը երկրորդ անգամ ոչ սթափ վարելու համար զրկվել է վարելու իրավունքից

Երեկ՝ օգոստոսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 39-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X5» մակնիշի «10 QP 110» համարանիշի և 29-ամյա Վահան Գ.-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ «BMW»-ն կողաշրջվել է և կոտրել հարևանությամբ գործող ծաղկի ազատ վաճառքի երկաթե ճաղավանդակները։

Մինչև դեպքի վայր կժամանեին պարեկները՝ «BMW»-ի վրայից համարանիշները հանել են։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «BMW»-ի վարորդը եղել է ոչ սթափ, ու տեղում պարզվել է, որ 1 տարվա ընթացքում սա նրա կողմից երկրորդ դեպքն է ոչ սթափ ավտոմեքենա վարելու, և զրկվել է մեկ տարով ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Nissan March»-ի վարորդը եղել է սթափ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930