ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «Չկա՛ Հայաստանի չորրորդ Հանրապետություն: Դա իրականում կեղծ կատեգորիա է: 1991թ-ից աշխարհը ճանաչել և ճանաչում է Հայաստանի երրորդ Հանրապետությունը՝ իր հռչակման, ձևավորման, կայացման ու զարգացման բոլոր էտապներով: Իր հաղթանակներով ու պարտություններով, իր արցախյան հարցով, միջազգային իրավունքներով, անվտանգության, խաղաղության, կայունության ու բազմակողմ համագործակցության իր ազնիվ մղումներով:
Իր հերոսների ու նահատակների սխրանքների առջև խոնարհումով, իր ցեղասպանված նախնիների հիշատակի համար արդար պահանջով, իր ազգային սուրբ եկեղեցով ու լեզվամշակութային դիմագծերով, իր աշխարհասփյուռ ժողովրդի համար հայրենիք լինելով…»։






































