Երևանի Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 20–ին, բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջև։ Նրանք պահանջում են շենքերի վթարայնության պատճառով անհապաղ տարհանել իրենց և ապահովել բնակարաններով։
Ոստիկանության աշխատակիցները ակցիայի մասնակիցներից մեկին բերման ենթարկեցին ։






































