Skip to main content

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

ԱԳՆ-ն կդառնա Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն, Կառավարության նիստում ասաց վարչապետը։

«Այսօր առաջավոր փորձը հենց սրա մասին է, որովհետև շատ զարգացած երկրներում հենց անվանման մեջ արտահայտվում է միջազգային տնտեսական հարաբերությունների զարգացումը. մեր դեպքում դա տեղի չի ունեցել և, ի վերջո, դա ունեցել է շատ օբյեկտիվ պատճառ։ Պետք է ընդունել, որ 3-րդ հանրապետության գոյության ողջ ընթացքում Արտաքին գործերի նախարարության, եթե չչափազանցնենք, 75-80 տոկոսը կապված է եղել հակամարտության կամ հակամարտության օրակարգից բխող գործողությունների և գործունեության հետ»,-նշեց Փաշինյանը։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31