Skip to main content

Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների, բայց պահպանում է մшրտական պատրաստվածության ամենաբարձր մակարդակը․ Քազեմ Ջալալի

Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների, բայց պահպանում է մարտական ​​պատրաստվածության ամենաբարձր մակարդակը, այս մասին հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Կասկած չկա, որ Իրանի բանակցությունների և երկխոսության պատրաստակամության հետ մեկտեղ, երկիրը կուժեղացնի իր ռազմական պատրաստվածությունը և կքննարկի ամենավատ սցենարները։ Հետևաբար, բանակցությունների պատրաստակամության և ռազմական պատրաստվածության ամենաբարձր մակարդակի միջև հակասություն չկա», — ասել է դեսպանը։
Նրա խոսքով, դիվանագիտությունը ազգային շահերը հետապնդելու գործիք է, և դրա հնարավորությունների պատուհանը երբեք չի փակվի։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930