Skip to main content

Մոդուլային ատոմակայանի մասով դեռ որոշում չկա, առաջիկայում պետք է կայացնենք. վարչապետ

Մոդուլային ատոմակայանի մասով դեռ որոշում չկա, առաջիկայում պետք է կայացնենք որոշումներ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ավելացրեց, որ պետք է նորից վերանայել մեր էներգետիկ ռազմավարությունը.
«Մենք ՀՀ-ում արդեն երկու արհեստական բանականության գործարան ունենք, այստեղ, փառք Աստծո, խնդիր ընդհանրապես չունենք։ Կառավարությունում քննարկում ենք ունեցել, արհեստական բանականության ոլորտում ներդրումների մտադրություն ունեցող տնտեսվարողները դիմել և եկել են հանդիպման ու հարցեր են բարձրացրել, որ այն ծրագրերը, որոնք ունեն և պատրաստվում են իրականացնել, մեր էներգետիկ կարողություններն ու ռազմավարությունները չեն բռնում, այն իմաստով, որ շատ արագ կարող ենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ ունենալ, քանի որ ԱԲ գործարանները շատ մեծ ծավալի էլեկտրաէներգիա են սպառում։ Հիմա պետք է անդրադառանանք այդ հարցին ու մեր էներգետիկ ռամավարությունները, ատոմակայանը համեմատության մեջ դնենք արդեն հաստատված տեխնոլոգիական ծրագրերի հետ, որպեսզի ապագայում խնդիր չունենանք»։
Փաշինյանը հստակեցրեց՝ մոտ ապագայում այդպիսի խնդիր չենք ունենա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31