Skip to main content

Չկա Հայաստանի չորրորդ հանրապետություն, դա իրականում կեղծ կատեգորիա է. Արտակ Զաքարյան

Չկա Հայաստանի չորրորդ հանրապետություն: Դա իրականում կեղծ կատեգորիա է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«1991թ-ից աշխարհը ճանաչել և ճանաչում է Հայաստանի երրորդ հանրապետությունը՝ իր հռչակման, ձևավորման, կայացման ու զարգացման բոլոր էտապներով: Իր հաղթանակներով ու պարտություններով, իր արցախյան հարցով, միջազգային իրավունքներով, անվտանգության, խաղաղության, կայունության ու բազմակողմ համագործակցության իր ազնիվ մղումներով:
Իր հերոսների ու նահատակների սխրանքների առջև խոնարհումով, իր ցեղասպանված նախնիների հիշատակի համար արդար պահանջով, իր ազգային սուրբ եկեղեցով ու լեզվամշակութային դիմագծերով, իր աշխարհասփյուռ ժողովրդի համար հայրենիք լինելով…
Սա է երրորդ հանրապետությունը, որը 35-ամյա իր ձեռքբերումբերով ու թերացումներով հանդերձ՝ եղել է, կա ու հարատևելու է:
Իսկ, չորրորդ հանրապետության մասին զրույցները միֆ են, հորինվածք, երևակայան ու չարդարացված քարոզչական հնարք:
Աստված մի արասցե, որ երբևէ գա մի իրավիճակ, որտեղ սերունդները, օտարի տիրապետության տակ, սկսեն երազել հերթական նոր հանրապետության մասին:
Աստված պահի դե յուրե և դե ֆակտո կայացած Հայաստանի երրորդ Հանրապետությունը»,- նշել է նա:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31