Skip to main content

Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները չեն ավարտվում. Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները սկսել ու չեն ավարտվում։

Դատախազությունը նախօրեին քաղաքական հերթական գործի մասին անոնսեց, որն եկավ լրացնելու մինչ այդ եղած հետապնդումները։

Արմենն այն գործիչներից է, ով փաշինյանական ռեժիմի հաստատումից անմիջապես հետո մշտապես կոշտ և սուր քննադատության թիրախում է պահել գործող իշխանությանն ու վերջինիս վարած քաղաքականությունը, իսկ իշխանության արձագանքն արտահայտվել է նորանոր քաղաքական գործերի հարուցմամբ։

Շարունակական հետապնդումների և քաղաքական սահմանափակումների պայմաններում Արմեն Աշոտյանը շարունակում է քաղաքական պայքարը՝ իր վճռականությամբ ու կամային հատկանիշներով թափ հաղորդելով ընդհանուր գործին»։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930