Skip to main content

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Օգոստոսի 26-ից սկսած տաք օդային հոսանքները աստիճանաբար կնհանջեն և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։ Օգոստոսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 21-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31