Skip to main content

Առանձնահատուկ ուրախություն է, որ Ձերդ Սրբության հայրական ուշադրության, հոգածության և խնամքի ներքո են գտնվում մեր Մայր Եկեղեցու հոգևոր կրթական հաստատություններ

Գևորգյան հոգևոր ճեմարանի, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի և Քահանայից պատրաստման լսարանի տեսչության, դասախոսական անձնակազմի, ողջ աշխատակազմի և ուսանողության անունից որդիական սիրով և ջերմագին բարեմաղթանքներով շնորհավորել են Վեհափառին՝ 75-ամյա հոբելյանի առիթով։

«Մեզ համար առանձնահատուկ ուրախություն է, որ Ձերդ Սրբության հայրական ուշադրության, հոգածության և խնամքի ներքո են գտնվում մեր Մայր Եկեղեցու հոգևոր կրթական հաստատությունները, դրանց սպասավորներն ու ապագա հոգևորականները։

Այս նվիրական առիթով մեր սրտագին մաղթանքն ու աղոթքն է, որ Ամենազոր Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի և զորացնի Ձերդ Սրբությանը, պարգևի քաջառողջություն, երկար ու բարօր տարիներ, անսպառ ուժ և շնորհ՝ շարունակելու հովվապետել Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և առաջնորդելու մեր հավատավոր ժողովրդին»։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31