Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը օգոստոսի 9-15-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 10-ին և 13-ին,
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
-Սայաթ-Նովա փողոց՝ օգոստոսի 13-15-ը,
-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 9-ին և 15-ին,
-Սանահին սարահարթ՝ չի գերազանցել։
Հրազդան քաղաքում՝ օգոստոսի 9-ին և 11-ին։
Արարատ քաղաքում՝օգոստոսի 9-ին և 14-ին։
Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։






































