Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ևս երկու անդամներ են ապաստան խնդրել Ավստրալիայում

Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի ևս երկու անդամներ, որոնք մասնակցել են Ավստրալիայում անցկացված Ասիայի գավաթի խաղարկությանը, ապաստան են խնդրել այդ երկրում։ Դրա մասին հայտնել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։

Ըստ հեռուստաալիքի՝ ևս մեկ խաղացող և մարզչական անձնակազմի մեկ անդամ հրաժարվել են վերադառնալ Իրան։ Հավաքականի մնացած խաղացողները վերադառնում են տուն։

Ավելի վաղ՝ մարտի 10-ին, Ավստրալիայի ներքին գործերի նախարար Թոնի Բըրքը հայտարարել է, որ ապաստան է տրամադրվել հինգ խաղացողների, որոնց թվում՝ թիմի ավագ Զահրա Ղանբարիի։ Նրանք դուրս են բերվել հյուրանոցից, որտեղ թիմը մնացել էր մրցաշարի ընթացքում, և տեղափոխվել են անվտանգ վայր՝ կառավարության պաշտպանության ներքո։ Բըրքը նշել է, որ ապաստանի առաջարկը մնում է բաց թիմի մնացած անդամների համար։

Ականատեսները CNN-ին պատմել են, որ երեքշաբթի այն հյուրանոցում, որտեղ իջևանել էր Իրանի ազգային հավաքականը, փորձել են կանխել թիմի ավտոբուսի մեկնումը Գոլդ Քոստ օդանավակայան։ Ըստ նրանց՝ խաղացողներից մեկը, կարծես, լաց է եղել, երբ անվտանգության աշխատակիցները թիմին ուղեկցել են ավտոբուս։

Իրանի կանանց հավաքականը պարտվել է խմբային փուլի բոլոր երեք՝ մարտի 2-ին՝ Հարավային Կորեայի (0-3), մարտի 5-ին՝ Ավստրալիայի (0-4) և մարտի 8-ին՝ Ֆիլիպինների (0-2) հետ խաղերում։ Առաջին խաղից առաջ թիմը չի կատարել ազգային օրհներգը, ինչը քննադատության է արժանացել Իրանում։ Սակայն հաջորդ երկու խաղերում խաղացողները կատարել են օրհներգը և զինվորական ողջույն ասել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Ավստրալիան մրցաշարից հետո պետք է ապաստան տրամադրի իրանցի մարզիկներին, հակառակ դեպքում նրանք տուն վերադառնալուց հետո «ամենայն հավանականությամբ կսպանվեն»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031