Արարատ Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:

Ինչպես հայտնել է ԱԳՆ-ն, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առանցքային, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ծրագրերին:

649880916_1338469518310542_486849906781725306_n.jpg (150 KB)

Նախարարներն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքին ընդառաջ տարվող աշխատանքներին: Ընդգծվել է ներկայիս միտումների պայմաններում ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ շարունակական փոխգործակցությունը:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: նախարար Միրզոյանն ընդգծել է իրավիճակի հանգուցալուծման, տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031