ՀՀ-ում շարունակում են գործունեություն ծավալել ԵՄ դիտորդները, նրանց դերը դժվար է գերագնահատել. Փաշինյանը՝ Մեցոլային

Հայաստանն ու Եվրոպական Միությունը ընդունեցին ռազմավարական նոր օրակարգը, որ մեր հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի, ներկայումս մենք ակտիվորեն բանակցում ենք վիզաների ազատականացման թեմայով։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հայտարարության ժամանակ իր խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաև աջակցություն է ստացել Եվրոպական խաղաղության գործիքի միջով։ Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը, որի դերը դժվար է գերագնահատել։

Ընդհանուր առմամբ բարձր մակարդակի մեր քաղաքական երկխոսությունը շարունակվում է և տեղի է ունեցել և գործադիր իշխանության և օրենսդիր իշխանության և քաղաքացիական հասարակությունների մակարդակում։

Ուրախ եմ արձանագրել նաև որ մենք տնտեսական գործակցության բավականին մեծ օրակարգ ունենք և կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս հրավերի և հնարավորության համար և անհամբեր սպասում եմ ձեզ Երևանում մայիսի սկզբին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031