Միացյալ Նահանգներ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպումը հետաձգվել է

Միացյալ Նահանգներ-Ռուսաստան-Ուկրաինա՝ այս շաբաթ նախատեսված եռակողմ հանդիպումը հետաձգվել է մինչև հաջորդ շաբաթ:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը։

«Այս շաբաթ նախատեսված էր եռակողմ հանդիպում։ Կարծում եմ, որ հանդիպումը տեղափոխել են հաջորդ շաբաթ, ինչ-որ օր»,- ասել է նա:

Ուիտքոֆն ընդգծել է, որ պաշտոնական Վաշինգտոնը պահպանում է ուկրաինական ճգնաժամի կարգավորման հեռանկարների վերաբերյալ դրական տրամադրվածությունը։ Նրա գնահատմամբ՝ կարգավորման առումով իրավիճակը գտնվում է բեկման կետում կամ այդ կետի մոտ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930