Ազիզ Ալեքբերլին պատմել է «Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների նոր բառարանի նշանակության մասին

«Արևմտյան Ադրբեջանի» (չակերտները՝ Tert.am-ից) համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին հայտարարել է, որ «Արևմտյան Զանգեզուրի» (չակերտները՝ Tert.am-ից) աշխարհագրական անվանումների բառարանի ստեղծումն իրենից ներկայացնում է հոգևոր վերադարձ «պատմական տարածքներ» (չակերտները՝ Tert.am-ից)։ Այս մասին Ալեքբերլին հայտարարել է լրագրողներին՝ զանգեզուրյան տեղանուններին նվիրված նոր բացատրական հրատարակության շնորհանդեսի ժամանակ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Կազմակերպության նախագահը նշել է, որ լույս տեսած աշխատությունն ունի մեծ նշանակություն «Արևմտյան Ադրբեջանի» (չակերտները՝ Tert.am-ից) ուսումնասիրության համար և հանդես է գալիս որպես հերթական «ապացույց» (չակերտները՝ Tert.am-ից), որ «Զանգեզուրի մարզը բնիկ ադրբեջանական տարածք է» (չակերտները՝ Tert.am-ից)։

«Գրքում ֆիքսված են մեր բոլոր «պատմական անվանումների ճշգրիտ կոորդինատները» (չակերտները՝ Tert.am-ից), որոնք «դարեր շարունակ ենթարկվել են հայկական կեղծարարության և լիակատար ոչնչացման փորձերի» (չակերտները՝ Tert.am-ից)։ Բացի այդ, աշխատության մեջ նշված է դրանց աշխարհագրական տեղադիրքը և ներկայացված է ստուգաբանական բացատրությունը»,- ասել է Ալեքբերլին։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031