Անվտանգության լավագույն երաշխիքը խաղաղությունն է․ Փաշինյան

Անվտանգության լավագույն երաշխիքը խաղաղությունն է։ Այս մասին մարտի 11-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով ԵՄ-ի հետ անվտանգության հարցերում համագործակցության մասին հարցին՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանն այդ հարցում համագործակցում է եվրոպական երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի հետ։ Բացի այդ, Խաղաղության գործիքի միջոցով ՀՀ-ն երկու անգամ աջակցություն է ստացել ԵՄ-ից։ Վարչապետի խոսքով՝ աշխատանքներ են տարվում նաև Ադրբեջանի հետ վերջերս հաստատված խաղաղության համատեքստում, այդ թվում՝ ենթակառուցվածքների ոլորտում առկա համագործակցության ընդլայնման հնարավորությունը։

Փաշինյանը նկատել է, որ «անվտանգություն» ասելով՝ հաճախ հասկանում են զենք, բանակ, հատուկ ծառայություններ և այլն։ «Ավելի քան 30 տարի մենք ապրել ենք այդ ընկալմամբ։ Հիմնական խնդիրը և ընկալման փոփոխությունը դա է, և այդ մասին մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում՝ անվտանգության երաշխիքների մասին։ Ինձ համար ակնհայտ է, որ կարևորագույն երաշխավորը խաղաղությունն է։ Երկրորդ պլանում համագործակցությունն է, փոխկապակցվածությունը, տնտեսական փոխգործակցությունը և փոխադարձ շահը», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ Հայաստանը ԱՄՆ-ի և Եվրոպայի մի շարք երկրների հետ զարգացնում է պաշտպանական ոլորտի համագործակցությունը, ինչը նախկինում չի եղել։ «Բայց հասկանալով, որ բանակի զարգացումը շատ կարևոր է, և յուրաքանչյուր ինքնիշխան պետություն դրա իրավունքն ու պարտականությունն ունի, այնուամենայնիվ, խաղաղության մեր ընկալումները ժամանակի ընթացքում ռազմականից փոխվում են քաղաքականի և դիվանագիտականի։ Շեշտը պետք է դնել այս տրամաբանության վրա։ Բանակը մեզ համար խաղաղության պահուստ է հանդիսանում՝ հանգամանքներում նշված առաջնահերթ գործիքների չաշխատելու դեպքում», — հայտարարել է վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031