Իրանը հայտնել է Իսրայելում նավթավերամշակման գործարանի և արբանյակային կապի կենտրոնի վրա գրոհի մասին

Իրանական բանակը հայտարարել է Իսրայելի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների և արբանյակային կապի կենտրոնի վրա հարվածների մասին։ Դրա մասին հաղորդել է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցչին։

Իրանի պնդմամբ՝ անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Հայֆայում գտնվող նավթավերամշակման գործարանի և վառելիքի պահեստների վրա։ Հաղորդվում է, որ հարված է հասցվել նաև Թել Ավիվի մոտակայքում գտնվող արբանյակային կապի կենտրոնին։

Թեհրանն ընդգծել է, որ այս հարվածները իրանական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների պատասխանն են։

Բացի դրանից, ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը հինգ հրթիռ է արձակել Իրաքյան Քրդստանի Հարիր ավիաբազայի ԱՄՆ զինված ուժերի շտաբի վրա։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930