Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր

Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Լևիկ Միքայելյանը (61 կգ) նվաճել է եզրափակչի ուղեգիր։

Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը 10:3 հաշվով վստահորեն հաղթել է թուրք Տոլգա Օզբեկին։ Վաղը՝ մարտի 11-ին կայանալիք ոսկե մեդալի համար գոտեմարտում նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիևը (Միքայելյանը նրան հաղթել էր նաև նախորդ տարվա եզրափակիչում)։

Մրցաշարում Հայաստանի հավաքականի առաջին մեդալն ապահովել է 19-ամյա Արման Հարությունյանը (57 կգ)։ Բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում նա 10:0 հաշվով ժամանակից շուտ ջախջախել է բելառուս Արտյոմ Պավլյուչենկոյին։

Առաջիկայում Հայաստանի հավաքականից ևս երկու ըմբիշ կգոտեմարտի բրոնզե մեդալի համար, իսկ երկուսը կմասնակցեն սփոփիչ փուլին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031