ՊԵԿ նախագահը` «Մարգարա» անցակետի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է շահագործելու հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը, սակայն դեռ լուծված չէ բացման հետ կապված քաղաքական հարցը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։

«Անցակետի բացման վերաբերյալ նորություն չունեմ, քանի որ դա այլ բնույթի՝ քաղաքական հարց է։ Երբ այդ հարցը տալիս են, ես հստակ ասում եմ` մենք պատրաստ ենք` և՛ մեր ենթակառուցվածքը, և՛ մաքսային ծառայությունը, նաև համապատասխան տեխնիկան, որը պետք է սպասարկի սահմանի հոսքերը։ Իսկ կոնկրետ պլան այս պահի դրությամբ չկա»,– ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30