Դա կնշանակի լարվածության նոր փուլ․ Պեսկով

Ամերիկյան զենքով դեպի Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու Կիևին թույլ տալը, եթե այն իսկապես եղել է, կնշանակի լարվածության որակապես նոր փուլ և Ուկրաինայի հակամարտությունում Վաշինգտոնի ներգրավվածության մակարդակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եթե նման որոշումն իսկապես ձևակերպվել և հասցվել է Կիևի ռեժիմին, դա որակապես նոր լարվածություն է և որակապես նոր իրավիճակ՝ այդ հակամարտությունում Միացյալ Նահանգների ներգրավվածության տեսանկյունից», — ասել է նա:

Պատասխանելով Վաշինգտոնի այս որոշմանը Մոսկվայի արձագանքի մասին հարցին՝ Պեսկովը հիշեցրել է Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերին կայացած մշակութային համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը:

«Այդ հրթիռային համակարգերում թռիչքային առաջադրանքներ կարող են կատարել միայն ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները։ Ուկրաինացի զինծառայողները դա անել չեն կարող։ Ուստի խոսքն այն մասին չէ, որ թույլատրվի Ուկրաինական ռեժիմին այդ զենքով հարվածել Ռուսաստանին կամ չթույլատրվի։ Խոսքը գնում է որոշում կայացնելու մասին՝ ՆԱՏՕ-ի երկրներն ուղղակիորեն մասնակցում են ռազմական հակամարտությանը, թե ոչ։ Եթե այդ որոշումը կայացվի, դա կնշանակի ոչ այլ ինչ, քան ՆԱՏՕ -ի երկրների՝ ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ուղղակի մասնակցություն Ուկրաինայի պատերազմին», — հայտարարել էր այդ ժամանակ Պուտինը։

Նա նաև խոստացել է համապատասխան արձագանք այն սպառնալիքներին, որոնք ստեղծվելու են Ռուսաստանի համար այդ որոշմամբ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031